Միջազգային հանրությունն անհապաղ պետք է արձագանքի այս ակնառու փաստին. Արմեն Սարգսյան
Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մի քանի ուղղություններով ռազմական սադրիչ և ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով, ցավոք, ունենք զոհեր և վիրավորներ։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում եմ ապաքինում: Ուժ ու կորով՝ մեր քաջարի զինվորականներին։ Միջազգային հանրությունն անհապաղ պետք է արձագանքի այս …