Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուժային մեթոդների կիրառումից հրաժարվելու համար։ Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։