Մոսկվան այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ, խաղացեք, տեսնենք՝ ով ինչ կշահի․ Տարասով․ «Հրապարակ»
Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։