Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրաշրջառանություններն աճել են 70 %-ով
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամսում կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: