Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում. Վրաստանում պատրաստվում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների եւ ոչ միայն նրանց դժգոհությունը Սոչիում ստորագրված փաստաթղթից եւ հիասթափությունը Ռուսաստանի անկարողությունից ստիպելու են Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախ գոյության փաստը, հերթական անգամ ստիպելու են նրանց՝ դիմելու ավելի զորեղ ու հեղինակավոր միջնորդի, ինչպիսին Արեւմուտքն է: Մոսկվայի միջնորդությամբ չստացվեց հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, Պրահայի գործընթացը շարունակելու դեպքում շատ հանգիստ կարելի է հայաթափել Արցախը եւ այն հանձնել Ադրբեջանի տնօրինմանը: