Օբաման արձագանքել է NBA-ի ակումբներից մեկը ձեռք բերելու մասին լուրերին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արձագանքել է լուրերին, թե իբր պատրաստվում է գնել NBA-ի «Ֆենիքս Սանս» բասկետբոլային ակումբը։
«Ես ուզում էի գալ այստեղ՝ Ֆենիքս, ոչ միայն այն պատճառով, որ արևոտ է և տաք, այլ որովհետև, գիտեք, շատ խոսակցություններ կային իմ և «Ֆենիքս Սանսի» մասին:
Իրականում, ես չգիտեի այդ մասին, և ի դեպ, Միշելը (Օբամայի կինը) նույնպես չգիտեր։ Բայց ես կասեմ սա` «Ֆինիքս Սանսը» բավականին լավ տեսք ունի: Ես չեմ կարող չխոստովանել դա»,- Օբամային իր սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Քելան Օլսոնը։
«Ֆինիքս Սանսը» այս մրցաշրջանում գլխավորում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը՝ 7 խաղում 6 հաղթանակ տանելով: