Սաուդյան Արաբիան էլեկտրական մեքենաների արտադրության ապրանքանիշ է ստեղծել
Սաուդյան Արաբիան ստեղծել է թագավորության առաջին ավտոմոբիլային ապրանքանիշը «Sir»-ը, որը մասնագիտացած է էլեկտրական մեքենաների արտադրության մեջ: Այս մասին հայտարարել է թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը։
«Սաուդյան Արաբիան այսօր ստեղծում է ոչ միայն մեքենաների նոր ապրանքանիշ, այլ լիարժեք արդյունաբերություն։ Այն կներգրավի օտարերկրյա ներդրումներ, կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր թագավորության շնորհալի քաղաքացիների համար և կնպաստի մասնավոր հատվածի զարգացմանը և Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ի աճին առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,-ասել է թագաժառանգը:
«Sir»-ը մեքենաներ կարտադրի ինչպես ներքին սպառողների, այնպես էլ Մերձավոր Արևելքում վաճառելու համար։ Ակնկալվում է, որ նախագիծը կներգրավի 150 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ, կապահովի մոտ 30 հազար աշխատատեղ, իսկ շահութաբերությունը մինչև 2034 թվականը կկազմի 8 մլրդ դոլար։
Սաուդյան Արաբիայի արտադրության առաջին էլեկտրական մեքենաները վաճառքի կհանվեն 2025 թվականին։