ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ոտնձգություն է դատարանի անկախության նկատմամբ․ Կոբախիձե
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մասին ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը ոտնձգոություն է դատարանի անկախության նկատմամբ։ Այդ մասին Իրակլի Կոբախիձեն խոսել է խորհրդարանում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ԶԼՄ-ների համապատասխան հարցին։