Ժամանակն է Ֆինլանդիային և Շվեդիային ընդունել ՆԱՏՕ․ Ստոլտենբերգ
Հելսինկին և Ստոկհոլմը կատարել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու թուրքական կողմի պահանջները, ուստի եկել է նրանց ՆԱՏՕ ընդունելու ժամանակը։ Հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի պահանջները, ուստի եկել է նրանց դաշինքի անդամ դարձնելու ժամանակը: Ես կքննարկեմ այդ հարցը Թուրքիայի նախագահի հետ վաղը։ Սա հատկապես կարևոր է ներկա պայմաններում, որպեսզի ճիշտ ազդանշան ուղարկենք Ռուսաստանին, որպեսզի հաշվարկներում սխալներ թույլ չտրվեն»,- ասել է նա։
Ֆինլանդիային և Շվեդիային ընդունելու համար Թուրքիան պետք է վավերացնի անդամակցության արձանագրությունը, ինչը դեռ չի արել։
Ի պատասխան՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան չի համարում, որ կատարվել են Հելսինկիին և Ստոկհոլմին ներկայացված իրենց բոլոր պահանջները։