Հայտնի է, թե հեռակա ընդունելության քննությունների արդյունքով ամենաշատը որ բաժին են դիմել, քանիսն են ընդունվել և որ բաժիններում ոչ ոք չի ընդունվել
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփվել են և, ըստ այդմ, մայրաքաղաք Երևանի և մարզերի 22 բուհեր և բուհերի մասնաճյուղեր դիմած 3793 դիմորդից ընդունվել է 2059-ը կամ 54,3 տոկոսը: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բուհերին հատկացվել էր 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։