Մեքենաները սահել են դեպի ձորակը, վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում
Նոյեմբերի 4-ին, ժամը 02։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։