Էրդողանը խոսել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու ժամկետների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացի արագությունը կախված է Անկարայի պայմանների կատարումից։
«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը որքան հնարավոր է շուտ վերջ դնելու և արդար լուծման հասնելու համար։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի եռակողմ հուշագրի հաստատման գործընթացի արագությունը և այն քայլերը, որոնք այդ երկրները կձեռնարկեն, կորոշեն դրա ավարտի ժամանակը»,- ասել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։