Պենտագոնը Չինաստանին սպառնացել է ԱՄՆ բանակի հզորությամբ
Ոչ ոք չպետք է կասկածի, որ ԱՄՆ-ի բանակը ամենակարողն է աշխարհում, ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։
«Ոչ ոք չպետք է կասկածի, որ Միացյալ Նահանգները ամենամարտունակն է աշխարհում»,- ասել է նա։
Քալը հավելել է, որ, իր կարծիքով, Չինաստանը նույնպես կասկածի տակ չի դնում այս պնդումը։
«Չեմ կարծում, որ Չինաստանը կասկածում է, կարծում եմ, որ Չինաստանը տեղյակ է մեր կարողություններին»,- ասել է նա։