Ավստրալուհին միկրոալիքային վառարանի հետևում հայտնաբերել է զուգավորվող ահռելի պիթոնների (տեսանյութ)
Ավստրալիայի բնակչուհին իր տանը՝ միկրոալիքային վառարանի հետևում, հայտնաբերել է զուգավորվող երկու պիթոն:
Ինչպես գրում է upi.com-ը, կինը նկատել է, որ միկրոալիքային վառարանը շարժվում է. որոշ ժամանակ անց պարզվել է, որ շարժման պատճառը սարքի հետևում գտնվող զուգավորվող ահռելի սողուններն են:
Facebook-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ Sunshine Coast Snake Catchers-ից համապատասխան մասնագետ Ստյուարտ Մաքքենզին ժամանում է է Բուդերիմում գտնվող տունը, որտեղ խոհանոցում՝ պատուհանագորգին, տեղավորվել էին պիթոնները:
«Մենք կարողացանք շատ արագ այնտեղ հասնել և երկու սիրահարներին տեղափոխել բնության գիրկ», - ասվում է գրառման մեջ: