Քրեական վարույթ՝ Գյումրիում արյունոտ վերքով սպիտակ ձիուն շահագործելու համար
Երկու օր է՝ սոցիալական տարբեր ցանցերում արյունոտ բաց վերքով սպիտակ ձիու լուսանկարներն են, որոնք արվել են Գյումրիում։ Օգտատերերը, դատապարտելով կենդանուն նման վատ վիճակում շահագործելը՝ զբոսաշրջիկներին խնդրում են չնստել այդ ձիով ֆայտոնը, բոյկոտել, չօգտվել այն կառապանի ծառայությունից, որը իրեն թույլ է տալիս վիրավոր կենդանու միջոցով փող աշխատելու։ «Սա անմարդկային վերաբերմունք է, անհոգի կերպարներ եք, սադիզմ է»,-գրում …