Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի հասույթն աճել է 4.2 տոկոսով
Հեռահաղորդակցության ոլորտի հասույթն այս տարվա հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում 113 միլիարդ 132 միլիոն դրամ է կազմել։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 4,2% է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։
Միայն սեպտեմբերին ողջ ոլորտի հասույթը կազմել է 12 միլիարդ 949 միլիոն դրամ՝ 1,8 %-ով ավելի 2021-ի սեպտեմբերի համեմատությամբ։ Հեռահաղորդակցության ոլորտի մեջ ներառված են հեռուստա-ռադիոծրագրերի կազմման, հեռարձակման, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, ինտերնետ կապի, հեռախոսային (լարային)կապի, բջջային կապի և այլ ծառայություններ։