Պրահայի և Սոչիի հայտարարություններով ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում. Ալիև
«Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով փորձում է անհիմն կերպով Ադրբեջանին մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ: Մենք կտրականապես հերքում ենք նման անհիմն մեղադրանքները: Մենք կռվել ենք մեր հողերի համար, և հաղթելով հայկական բանակին՝ նրանց դուրս ենք վռնդել մեր պատմական տարածքներից»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին «այս պահին զբաղեցնում են դիրքեր հայրենի հողում»: