ԱՄՆ-ը ցանկանում է գաղտնի նպատակի հասնել Ռուսաստանի հետ բանակցություններում. Foreign Policy
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ամռանից ձգտում է վերսկսել երկխոսությունը Մոսկվայի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շուրջ՝ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում շարունակվող լարվածությանը, գրում է Foreign Policy ամսագիրը։
«Ըստ ԱՄՆ ներկա և նախկին պաշտոնյաների, բանակցությունների վերսկսումը եղել է Սպիտակ տան և Պետդեպարտամենտի գաղտնի նպատակը առնվազն այս ամառվանից, և Ռուսաստանի հետ այդ հարցով նոր հանդիպման պլանավորումն արդեն մի քանի ամիս է իրականացվում է։ »,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ բանակցություններ վարելու ԱՄՆ ցանկությունը ցույց է տալիս Բայդենի վարչակազմի պատրաստակամությունը՝ փոխգործակցելու Վլադիմիր Պուտինի հետ արտաքին քաղաքականության որոշ հարցերի շուրջ՝ չնայած պատժամիջոցներին և Ռուսաստանին միջազգային վտարանդի դարձնելու ցանկությանը: