Ամեն բան նորմալ է և ոչ մեկ չի տուժել․ Ալեն Սիմոնյանը իր ծառայողական մեքենայի վթարի մասին
Ամեն բան նորմալ է.ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել: Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է.ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել: Բարի գիշեր բոլորին»,- գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել էին Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի ավտոմեքենան, ուղեկցող Nissan-ը և Toyota Camry-ն։