Անվանի թավջութակահարը՝ Հայաստանում
Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում համերգային ծրագրով ելույթ ունեցավ ռուս անվանի թավջութակահար Ալեքսանդր Ռամը: Նրա հետ բեմում էր նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Թավջութակահար Ալեքսանդր Ռամն առաջին անգամ չէ, որ ելույթ ունեցավ սիմֆոնիկ նվագախմբի հետ, նախկինում հայ հանդիսատեսը մի քանի անգամ հնարավորություն էր ունեցել …