Ֆուտբոլը շատ է փոխվել, հիմա ավելի շատ շեշտը դնում են տակտիկայի վրա․ Մեսսի
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին։
«Ֆուտբոլը շատ է փոխվել։ Հիմա դժվար է գտնել խաղացողի, որը կառանձնանա։ Մանկուց քեզ սովորեցնում են խաղալ նույն ձևով։
Ֆուտբոլում ավելի շատ շեշտը դնում են տակտիկայի վրա և ցանկացած թիմ կարող է խնդիրներ ստեղծել մրցակցի համար՝ տակտիկայի հաշվին, չունենալով իր կազմում աստղային ֆուտբոլիստներ»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Universo Valdano-ն։