Կրեմլը «կողոպուտ» է որակել Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու մասին ՄԱԿ- ի ԳԱ բանաձևը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու շուրջ ընդունված բանաձևը Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների «կողոպուտի պաշտոնականացումն է»։ Պեսկովն ընդգծել է, որ որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, և Ռուսաստանը դեմ է դրան։