Սաակաշվիլիի առողջական խնդիրներն ավելանում են․ փաստաբան
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով, ինքն ակնկալում է, որ Սամխարաուլիի կենտրոնում անցկացված հետազոտությունը կհաստատի, որ Սաակաշվիլին ունի հարմարվողականության խանգարում և սթրես։ Նա հայտնել է, որ Սաակաշվիլիի ձեռքն ատրոֆիայի (ապաճում) է ենթարկվել։