Վիեննայի թանգարանում էկոակտիվիստները ներկ են լցրել Կլիմտի կտավի վրա (Տեսանյութ)
Վիեննայի թանգարանում «Վերջին սերունդ» կազմակերպության էկոակտիվիստները սև հեղուկ են լցրել Գյուստավ Կլիմտի «Մահ և կյանք» կտավի վրա: Ակտիվիստներից մեկն էլ իրեն սոսնձել է կտավին: Կտավից բացի՝ վնասվել է դրա շրջանակը, թանգարանի հատակը և պատերը: Կատարվածի տեսանյութն ու լուսանկարը տարածվել է Twitter-ում: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ