Ժամանակն է է՛լ ավելի ընդլայնվելու, որ «Բուկինիստ»-ը ոչ միայն առք ու վաճառքի կետ լինի միայն, այլ դառնա մշակութային կենտրոն․ «Ա1+»
«Բուկինիստ» գրախանութը դեկտեմբերի 12-ին կնշի 90-ամյակը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նախատեսված է գրախանութի իննսունամյա գործունեության մասին ֆիլմի ցուցադրություն, հայտնի երաժիշտների կատարումներ և մրցանակաբաշխություն՝ «Տարվա թարգմանական լավագույն գիրք», «Տարվա մանկական լավագույն գիրք», «Օտարագիր հայ հեղինակի լավագույն ստեղծագործություն», «Ամենաբարձր վարկանիշ ունեցող գիրք» անվանակարգերով: «Ա1+»-ը զրուցել է «Բուկինիստ» գրախանութների ցանցի հիմնադիր-տնօրեն, հրատարակիչ Խաչիկ Վարդանյանի հետ։ Մարդը կոտորակ է։ Համարիչը՝ …