«Պայքարին այլընտրանք չկա, որ ճակատում էլ լինի՝ պետք է գնալ ու հաղթել»․ Տիգրան Աբրահամյան
Անդրանիկը ուժը, կամքը, պայքարը, հաստատակամությունն ու հաղթանակն իր մեջ կրող հայրենասեր տղա էր, ով իր ծառայակից ընկերների հետ Արցախի ու Հայաստանի պաշտպանության Սուրբ առաքելությունն իրականացնելիս 2016 թվականի ապրիլին նահատակվեց Մարտակերտի 116 դիրքում։