Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. Լաչինի միջանցքը փակելու 2 սցենար ունի. Գառնիկ Դավթյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։