BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը
OpenDemocracy.net կայքը հրապարակել է քննադատական հոդված՝ BBC-ի կողմից Ադրբեջանի մասին երկու մասից բաղկացած քարոզչական ֆիլմի ցուցադրության վերաբերյալ, որը ֆինանսավորել է բրիտանական նավթագազային հսկան՝ «Բրիթիշ փեթրոլիումը» (BP)։ Ջեյմս Դաուսեթի հոդվածը վերնագրված էր. «BBC-ն մեղադրվում է BP-ի հովանավորած ֆիլմում բռնատիրական Ադրբեջանին «արդարացնելու» մեջ»: 1995 թվականից ի վեր BP-ն Ադրբեջանում ներդրել է 84 միլիարդ դոլար և հանդիսանում է օտարերկրյա …