Ոչ մի գործընթաց չի կարող «խաղաղ» կոչվել, եթե 4 նոր շրջանները ՌԴ կազմում ներառելու նոր իրողությունը դրանում ամրագրված չէ․ Պեսկով
Ուկրաինայի հարցով ոչ մի «խաղաղ գործընթաց» չի կարող գոյություն ունենալ, եթե դրանով չի նախատեսվում 4 նոր շրջանները ՌԴ կազմում ներառելը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Զելենսկու հայտարարությունը՝ փետրվարին «խաղաղ գործընթաց» նախաձեռնելու մասին, Պեսկովը պատասխանել է․
«Սկսենք նրանից, որ առայժմ ոչ մի «խաղաղ գործընթաց» չկա։ Ուկրաինայի կողմից չի կարող ոչ մի «խաղաղության ծրագիր» լինել, եթե այն հաշվի չի առնում այսօրվա նոր իրողությունները՝ ռուսական տարածքի վերաբերյալ, այն է՝ ՌԴ կազմում 4 նոր շրջանների ներառումը։ Որևէ ծրագիր, որը հաշվի չի առնում այս նոր իրողությունը, չի կարող հավակնել՝ «խաղաղ» կոչվել»,- ասել է Պեսկովը։