«Բեյզ Մեթըլս»-ի հետ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը, փորձաքննություն կիրականացվի. Արցախի կառավարություն
Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: