Ինչո՞ւ մշակութային կառույցների ղեկավարման մրցույթներում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ շրջանավարտները որևէ նախապատվություն չեն ստանում. Տիգրան Վիրաբյան
Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս առնչվել եմ մի քանի դեպքերի, երբ արվեստի օջախների ղեկավարման մրցույթներում ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետն ավարտած թեկնածուներն ինչ-ինչ պատճառներով զիջեցին ոչ մասնագիտական կրթություն ստացած անձանց և հնարավորություն չստացան ղեկավարել տվյալ կառույցը։ Կարծում եմ՝ մշակութային տարբեր կազմակերպությունների տնօրենների թափուր հաստիքների մասին հայտարարվող մրցույթներում պետք է …