Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը․
«Բանակը, որպես համակարգ, հետևողականորեն ու միտումնավոր քայքայվել է։ Նիկոլը 2-3 տարում ստեղծեց գերժամանակակից ոստիկանական համակարգ, ինչպե՞ս է ստացվում, որ նույն կերպ չեն զարգացնում զինված ուժերը։ Նիկոլը բանակի ու այլ պետական ինստիտուտների մեջ սպառնալիք է տեսնում իր անձնական իշխանությանը։
Բանակի զարգացման հարցում վերանայումներ են պետք, իրավիճակն աշխարհում այնպիսին չէ, ինչպես 5-6 տարի առաջ։ Օրինակ ուկրաինական բանակի մոդելը կիրառելի է մեզ համար։ Պետք է ունենալ փոքր, մոբիլ խմբեր, լեռնահրաձգային ստորաբաժանումներ, կապի ու կառավարման գերժամանակակից միջոցներ, մոբիլ հրետանի և հարվածային անօդաչուներ»,- ասել է ռազմական փորձագետը։
Վրթանեսյանը նշել է, որ, օրինակ, Եվրատեսիլի վրա ծախսած 12 միլիոն դոլարով կարելի է մեկ հատուկ գումարտակ զինել ու պատրաստել։ Կամ պարեկային ծառայության երեք-չորս մեքենայի գնով կարելի էր ձեռք բերել մեկ շատ լավ զրահամեքենա բանակի համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում