Բախվել են 7 ավտոմեքենաներ
Հունվարի 28-ին, ժամը 19:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 7 ավտոմեքենա։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն