Մանրամասներ` Արցախի մի եզակի խաչքարի մասին
Ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Պետրոսյանը գրում է. «Արցախի խաչքարային պատկերաքանդակը եզակի դրսևորում է հայ խաչքարային մշակույթում։ Այն ներկայացնում է մահկանացուներին, նրանց հիմնական զբաղմունքը, ակնկալիքները, անմահության մասին ժողովրդական պատկերացումները։ Բազմաթիվ կերպարների և թեմաների մեջ առանձնակի կարևորություն ունի ռազմիկի կերպարը և կռվի թեման։ Թե երբ է սկիզբ առել այդ ուշագրավ դրսևորումը, մինչև վերջ պարզված չէ։ Ռազմիկների պատկերաքանդակներ կրող …