«Դու լրագրող չես», «հոսանքդ կկտրեմ»… Պաշտոնյաները հանցագործություն են անում՝ լրագրողներին արհամարհելով կամ անպատվելով
«Իրավաքաղաքական մթնոլորտը պաշտոնյաների համար երաշխավորել է լրագրողների հետ վարվելաձևի ինդուլգենցիա, սակայն վերջիններս պետք է հասկանան, որ այդ մթնոլորտը հավերժ չէ, բացի այդ, յուրաքանչյուրը պարտավոր է նաև ինքը նվազագույն չափով պատասխանատու լինել իր առջև և տրվել ոչ թե հույզերի ու զգացմունքների ազատությանը, այլ առողջ բանականության գերակայությանը»: