Challenger 2 տեսակի բրիտանական հրասայլերը մարտ ամսին կհասնեն Ուկրաինա
Բրիտանական արտադրության Challenger 2 տեսակի հրասայլներն այս տարվա մարտ ամսին կհասնեն Ուկրաինա:
Այդ մասին Դորսեթի կոմսությունում տեղակայված ռազմակայանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Մենք և մեր դաշնակիցներն արագացնում տեխնիկայի փոխադրումն Ուկրաինա: Այն առաջնագիծ կհասնի ոչ թե շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց, արդեն մի քանի շաբաթից։ Բրիտանիայում պատրաստություն անցնելու համար անցած շաբաթ ժամանած ուկրաիինական անձնակազմները հաջորդ ամսվանից Challenger 2 տանկերով կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխան տարածքը»,- հայտարարել է Սունակը: