Թուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Երեքշաբթի՝ փետրվարի 28-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությանը։
Հաղորդվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը` Կեսարիա քաղաքի շրջանում, որի մոտակայքում է գտնվում Էրջիես լեռնադահուկային հանգստավայրը։
Երկրաշարժի հետևանքվ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։