Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2022-ին կատարված աշխատանքները
«Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 8 ուսումնասիրություն և 23 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 1-ն էին, մշտադիտարկումները՝ 16-ը)։ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրած մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է 811 238 733 ՀՀ դրամի խախտումներ, որից պետական բյուջե է վերականգնվել՝ 112 732 096 ՀՀ դրամ գումար, իսկ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա 13 686 480 ՀՀ դրամ: