«Հ․ Հովնանյան» հիմնադրամը 52 մլն․ դրամ կհատկացնի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգի կառուցման համար
«Հ․ Հովնանյան» հիմնադրամը 52 մլն․ դրամ կհատկացնի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգի կառուցման համար։ Այդ մասին այսօր կայացած ավագանու հերթական նիստի ընթացքում հայտնեց Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նշենք, որ Իջևան համայնքում 2022թ․-ին իրականացված սուբվենցիոն ծրագրերում ևս հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել՝ վճարելով տվյալ ծրագրերի ներդրման համայնքի մասնաբաժինը։ Լիա ՃԱՂԱՐՅԱՆ