ՔՊ խմբակցությունը հանդիպել է Վահե Ղազարյանի հետ
Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: Քննարկվել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: