Արամ Մանուկյան․ «Սկզբից մտածում էի, թե այս իշխանությունը մարտի 1-ը չի կարողանում բացահայտել, բայց հետո հասկացա, որ չի ուզում»
Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին մայրաքաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը անդրադառնալով օրվա իշխանությունների հայտարարություններին, թե մարտի 1-ը բացահայտված է, ասաց․ «Եթե նախկին իշխանությունները կատարողները, պատասխանատուները, հեղինակներն էին, ապա այս իշխանությունը դարձավ դրանք կոծկողը, պարտակողը։ Եվ այդ բռնել-բաց թողնել խաղալը ծաղր էր։ Եթե 15 տարի անցել է …