«Մի քանի կարևոր արձանագրումներ նախօրեին տեղի ունեցած Արցախ-Ադրբեջան հանդիպումից». Վահե Հարությունյան
Այս գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում են ԱՀ իշխանությունները։ Արցախի անվտանգության խորհուրդի տարածած տեղեկատվության համաձայն մարտի 1-ին կայացած հանդիպման որոշումն ընդունվել է փետրվարի 28-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում։ Կարևոր է ընդգծել, որ ի տարբերություն նախորդ անվտանգության խորհրդի նիստերի, որտեղ նախկինում Արցախի համար կարևոր քննարկումների ու որոշումներ ընդունելու ժամանակ մասնակցում էին նաև քաղաքական ուժերը՝ այդ թվում նաև խորհրդարանական ընդդիմությունը, այս անգամ քաղաքական ուժերը բացակայում էին (նշված նիստից տարածված նկարից տեսանել էր) Ի դեպ, նախագահը, այդ թվում նաև ԱՀ ԱԺ-ում, մեկ անգամ չէ, որ նշել է, որ պատրաստ է կարևոր որոշումները քննարկել խորհրդարանական ուժերի հետ։