«Արցախի ժողովուրդն այդ հարվածը փաստացի իր վրա ընդունում և պայքարում է. Հաագայի դատարանի որոշումը պետք է կապիտալիզացնենք». Արամ Հարությունյան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը մեր հարցերին պատասխանելուց առաջ նախ շնորհակալություն հայտնեց այն թիմին, որն աշխատել է և հայցով դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին։