Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսահմանվի
Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խոհանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը 2022 թվականի հունվարի …