Apple-ը դադարեցրել է MacBook-ի և iPad-ի երաշխիքային սպասարկումը Ռուսաստանում
Apple-ի լիազորված ծառայությունները Ռուսաստանում դադարեցրել են MacBook-ի և iPad-ի երաշխիքային սպասարկումը՝ մասերի բացակայության պատճառով, մինչդեռ iPhone-ի սպասարկումը դեռ իրականացվում է։
«Ցավոք սրտի, iPad-ներն այլևս չեն ընդունվի լիազորված սպասարկման կենտրոններում, նաև MacBook-երը... Քանի որ պահեստամասեր չկան, մոտ ապագայում առաքում նույնպես չի սպասվում, ուստի նրանք չեն ընդունում սարքերը», - Ռիա Նովոստիին ասել է ընկերության խորհրդատուն։