ԱՄՆ-ը Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել
ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր՝ 33-րդ անընդմեջ փաթեթը։
Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս փաթեթը ներառում է, մասնավորապես, զինամթերք MLRS HIMARS-ի և հաուբիցների համար, Bradley հետևակի մարտական մեքենաների զինամթերք և պոնտոնային անցումներ։