Դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին․ հայտարարություն
Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքը անձանց դեմ որպես պատիժ կիրառելու և ընկերությանը նյութական և ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։ Արդյունքում 1999 թ. հիմնված, մատչելի և որակյալ մթերքներով հայտնի սուպերմարկետների ցանցն իր 29 մասնաճյուղերով …