Թե ինչո՞ւ պարտվեցինք, և թե ո՞վ է իրական 5-րդ շարասյունը
Պատերազմի և պարտության գերագույն մեղավորն ու պատասխանատուն, որը հայտարարում էր, թե պատրաստ է զոհվելու, բայց ոչ միայն չզոհվեց, այլև պահպանեց սեփական պաշտոնը, արդեն երկուսուկես տարի է՝ պարտության մեղավոր է հանում բանակին և հատկապես գեներալիտետին։ Արժե հիշել, թե ինչպես նա նախապատերազմյան շրջանում գլխատեց ու ոչնչացրեց բանակի ներուժը և այդպիսով նախապատրաստեց մեր պարտությունը։