«Ֆեյքերի» ՊՈԱԿ-ը 74 միլիոն 800 հազար դրամով կբարելավի շենքային պայմանները
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը մարտի 13-ին դրամաշնորհի պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (հանրության շրջանում առավել հայտնի է՝ որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»): Դրամաշնորհը 74 միլիոն 800 հազար դրամ է և նախատեսված է ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար: