Ո՛չ անվտանգ ենք, ո՛չ էլ ժողովրդավար, ի՞նչ է մնում տակը
Նիկոլ Փաշինյանը չկատարեց իր խոստումներից և ոչ մեկը՝ ո՛չ ժողովրդավարություն, և ո՛չ էլ խաղաղություն բերեց։ Ժողովրդավարության հաստատման քողի տակ տեղի ունեցավ իշխանության բոլոր սահմանադրական մարմինների զավթում և յուրացում, իսկ ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, Փաշինյանն ինքն էլ արդեն ստիպված ընդունում է, որ այդ օրակարգը տապալված է, և Ադրբեջանը նախապատրաստում է Արցախի հայության ցեղասպանություն և նոր հարձակում Հայաստանի վրա։